Բաղադրիչներ
1 կգ աղացած միս
2 կարտոֆիլ
2 գլուխ սոխ
1 բուլղարական պղպեղ
համեմ, սամիթ
4 ատամիկ սխտոր
2 ձու
աղ
սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու սոխը քերիչով անցկացնել և ավելացնել աղացած մսին

Ավելացնել քերած գազար, մանր կտրատած պղպեղ, մանրացրած համեմ, սամիթ, սխտոր, ձու, աղ, սև և կարմիր պղպեղներ և լավ խառնել

Խոշոր գնդիկներ անել, ապա օվալի ձև տալ, շարել ջեռոցի տապակի վրա

Գդալի օգնությամբ նախշեր անել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք մատուցել բանջարեղենային աղցանով )))

Բարի ախորժակ