Բաղադրիչներ
400 գ հավի կրծքամիս
5 գ աղ
2 գ սև պղպեղ
100 գ մարինացված վարունգ
100 գ խոզապուխտ
Սոուսի համար`
100 գ թթվասեր
1 ձու
100 գ պանիր
5 գ աղ
5 գ սխտորի փոշի
կանաչ սոխ
Կաղապարի չափը`18-24 սմ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել 2 մասի, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով
Վարունգը, խոզապուխտը երկարությամբ կտրատել, դնել մսի մեջ (վարունգ-2 կտոր, խոզապուխտ-3), փաթաթել և շարել կաղապարի մեջ
Քերած պանրին ավելացնել թթվասեր, աղ, սխտորի փոշի, 1 ձու և լավ խառնել
Ստացված սոուսը լցնել մսի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Զարդարեք կանաչ սոխով և մատուցեք )))
Բարի ախորժակ