Այս բաղադրատոմսով` դուք կստանաք չափազանց համեղ ուտեստ: Հավի միսն ու կարտոֆիլը ջեռոցում

Բաղադրիչներ

1 կգ հավ կամ բդիկներ

6-7 հատ կարտոֆիլ

2 ճ/գ տոմատի մածուկ

1 թ/գ համեմի աղացած սերմ

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

100 մլ ջուր

1 գլուխ կարմիր սոխ

1 թ/գ շաքարավազ

2 ճ/գ 6% խնձորի քացախ

սամիթ, մաղադանոս, համեմ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլն ու միսը լցնել 1 խոր տարայի մեջ

Առանձին տարայի մեջ լցնել տոմատի մածուկ, ավելացնել, աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմի սերմ, ձեթ, լավ խառնել, ապա ավելացնել 100 մլ ջուր և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել մսի և կարտոֆիլի վրա, լավ խառնել և թողնել 30 րոպե

Ջեռոցի տապակը պատել ձեթով, միսն ու կարտոֆիլը լցնել, ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե, ապա հանել փայլաթիթեղը և ևս 40 րոպե դնել ջեռոցում

Առանձին տարայի մեջ լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, մանրացրած համեմը,  շաքարավազը, խնձորի քացախը, մանրացրած կանաչեղենը և լավ խառնել

Զարդարեք սոխի և կանաչեղենի խառնուրդով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում