Այս բաղադրատոմսն ամենահամեղն ու տարբերվողն է: Տապակած խոզի փափկամիս` սոուսով

Բաղադրիչներ

350 գ սոխ

800 գ խոզի փափկամիս

աղ

սև պղեղ

2 ճ/գ խոզի սալ կամ կարագ

դափնու տորև

2 հատիկավոր պղպեղ

1 թ/գ քիմիոն

2 ճ/գ մանանեխ

2 ճ/գ սոյայի սոուս

1 ճ/գ վուստերշիր սոուս

արգանակ` տեսակն ըստ ցանկության

160 գ մարինացված վարունգ

Պատրաստման եղանակը

Խոզի փափկամիսը երկարությամբ բաժանել 4 մասի, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել սալով կամ կարագով, ավելացնել միսը

Թողնել մի քիչ կարմրի, ապա շրջել հակառակ կողմի վրա, ավելացնել դապնու տերև, հատիկավոր պղպեղ, քիմիոն

Միսը քաշել մի կողմի վրա, ազատված մասում մանանեխ, սոյայի սոուս,  վուստերշիր սոուս լցնել, լավ խառնել

Մսերը բերել իրենց նախնական տեսքին, ավելացնել արգանակ այնքան, որ միսը ծածկի: Դնել կափարիչն ու թողնել թույլ կրակին 2 ժամ

Մսերը հանել կաթսայից, մնացած հեղուկը քամել, լցնել երկարությամբ կտրատած մարինացված վարունգ և թողնել կրակին 10 րոպե

Հենց սկսի եռալ` ավելացնել միսը, թողնել ևս 6-7 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում