Բաղադրիչներ
5 ձու
1,5 թ/գ աղ
2 ճ/գ շաքարավազ
1 լ կաթ
650 գ ալյուր
500 մլ եռման ջուր
3 ճ/գ ձեթ
Միջուկի համար`
1,2 կգ աղացած միս
1 գլուխ սոխ
3 ճ/գ ձեթ
աղ
սև պղպեղ
համեմի աղացած սերմ
Պատրաստման եղանակը
5 ձվին ավելացնել աղ, շաքարավազ, լավ խառնել, ավելացնել կաթ, լավ խառնել
Ավելացնել ալյուր, լավ խառնել, ապա անընդհատ խառնելով ավելացնել եռման ջուր, ձեթ, թողնել 15 րոպե
Նրբաբլիթներ տապակել
Սոխը մանրացնել և 3 ճ/գ ձեթի մեջ տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի սերմ
Ավելացնել աղացած միս, 100 մլ ջուր և թողնել կրակին մինչև պատրաստ լինելը
1-ակամ ճ/գ լցնել յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ, փաթաթել և տապակել
Բարի ախորժակ