Բաղադրիչներ
Խմորի համար՝
350 գ ալյուր
1 թ/գ աղ
250 մլ տաք ջուր
2 ճ/գ թթվասեր
1,5 թ/գ փխրեցուցիչ
Միջուկի համար՝
30 մլ ձեթ
1 գլուխ սոխ
350 գ աղացած միս
100 գ խաշած բրինձ
աղ, սև և կարմիր պղպեղներ
համեմի աղացած սերմ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է թթվասերին ավելացնել փխրեցուցիչ, աղ, տաք ջուր, լավ խառնել

Մաս-մաս ավելացնել ալյուր, խառնել, խմոր հունցել, ծածկել և թողնել 10-15 րոպե

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղացած միս, թողնել 5-6 րոպե, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, համեմեի աղացած սերմ, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե

Վերցնել կրակից, ավելացնել խաշած բրինձ

Խմորը բաժանել փոքր մասերի, գնդել, ծածկել, թողնել 5 րոպե, ապա յուրաքանչյուր գնդիկ ուղղանկյունաձև և բարակ գրտնակել

Ավելացնել 2 ճ/գ խճողակ, անկյուններն ամրացնել և ռուլետի պես փաթաթել

Տապակել առատ ձեթի մեջ և մատուցել )))

Բարի ախորժակ