Այս բաղադրատոմսը հատկապես անհրաժեշտ կլինի խոհանոցում սկսնակ աղջիկներին և կանանց: «Իշլի քյուֆթայի» պատրաստման լավագույն և պարզ տարբերակ

Բաղադրիչներ

Արտաքին խճողակի համար`

3 բաժակ (250 մլ) մանր բլղուր

500 գ աղացած, անյուղ միս

300 գ աղացած քյուֆթայի միս

աղ

2 ճ/գ կարմիր քաղցր պղպեղ

2 ճ/գ տոմատի մածուկ

Միջուկի խճողակի համար`

1,5-2 կգ աղացած, յուղոտ միս

4-5 գլուխ սոխ

աղ

պղպեղ

քիմիոն

50-100 գ կարագ

90 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է միսը տապակել (առանց ձեթ), լցնել 90 մլ ջուր, կարագ (չափը կախված է ընտրված մսի յուղայնությունից), աղացած սոխ, համեմել աղով և սև պղպեղով: Կափարաիչով չծածկել, որպեսզի ավելորդ հեղուկը գոլորշիանա

Պատրաստ լինելուն պես վերցնել գազօջախից և թողնել լավ հովանա

Արտաքին շերտի համար անհրաժեշտ է բլղուրը մի փոքր թրջել ջրով (ջրի մեջ չեք թողնում, պարզապես ցողում եք), միաժամանակ ավելացնել 2 ճ/գ տոմատի մածուկ, կարմիր քաղցր պղպեղ

Ամբողջը ձեռքավ լավ խառնել

Ավելացնել աղացած մսերը և շարունակել լավ խառնել՝ խմոր հունցելու պես: Ժամանակ առ ժամանակ ձեռքերը թրջել ջրով, որպեսզի ապահովվի ֆարշի խոնավությունը

Լավ խառնելուց հետո, ստացված զանգվածն անհրաժեշտ է ևս մեկ անգամ մսաղացով անցկացնել

Այնուհետև խմոր հունցելու պես տրորել աղացած միսը` ընթացքում ջուր ցողելով մսի վրա

Մսի էլաստիկությունը ստուգելու համար, մի փոքր միս վերցնել և շփել ձեռքի ապերի մեջ, եթե այն չի փշրվում, ստացվում է հարթ միացություն, ապա ամեն բան ճիշտ է արված։ Հակառակ դեպքում կարելի է մի փոքր էլ ջուր ցողել և դարձյալ «հունցել» միսը: Այն պետք է ստացվի ծեփամածիկի պես զանգված

Վերցնել արտաքին շերտի ֆարշից, մի փոքր գնդիկ անել, բացել` բաժակի պես, հնարավորինս բարակ, և լցոնել միջուկը

Փակել և քյուֆթայի տեսք տալ` 2 ծայրերը սրացնելով, ինչը նախ և առաջ ավելորդ միսը հանելու լավ միջոց է

Պատրաստ գնդիկները մի քանի ժամ թողնել սառնարանում, որից հետո հանել, եփել եռացող աղաջրում

Ահա և վերջ: Ցանկության դեպքում կարելի մատուցել լիմոնով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում