Այս բաղադրատոմսը կարելի է ընդունել և՛ որպես նախուտեստ, և՛ որպես սոուս: Վարունգով և ոսպով նախուտեստ

Բաղադրիչներ

2 ատամիկ սխտոր

½  վարունգ

200 գ խաշած ոսպ

150 գ յոգուրտ

250 գ հալած պանիր

1 կիտրոնի կեղև

1 գլուխ կարմիր սոխ

սամիթ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սխտորը 1 րոպե տապակել թույլ կրակի վրա, ապա ճզմել

Վարունգը խորանարդաձև կտրատել, ավելացնել սխտորը, խաշած ոսպը, յոգուրտը, պանիրը, կիտրոնի քերած կեղևը, մանրացրած սոխը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Ավելացնել մանրացրած սամիթ, 15 րոպե թողնել սառնարանում և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում