Տապակած հավի կրծքամիս
Աննկարագրելի համեղ և հագեցնող ուտեստ, որը անընդհատ կպատրաստեք:
Բաղադրիչներ
- 600 գ հավի կրծքամիս
- 1-2 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- աղ
- սև պղպեղ
- կանաչի
- 1 հատ սոխ
- 1 հատ լոլիկ
- 2 հատ եփած ձու
- 4 ատամիկ սխտոր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
- 50 գ բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Հավի կրծքամիսը կարմիր և սև պղպեղով, աղով երկու կողմից համեմել:
2 Սոխը և լոլիկը մանր կտրատել:
3 Պանիրը և ձուն անցկացնել քերիչով:
4 Կանաչին մանրացնել:
5 Ամբողջը խառնել իրար, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, և լավ խառնել:
6 Տարայի մեջ լցնել բուսայուղը, տարածել, հավի կրծքամիսը տեղավորրել հավասարաչափ:
7 Հավի կրծքամսի վրա լցնել ստացված զանգվածը, վրան ցանել մի փոքր քերած պանիր:
8 Եփել 180°C ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: