Տորթ Զեբրա
Բաղադրիչներ
260 գ ալյուր
1 բաժակ շաքարավազ
200 գ թթվասեր
3 հատ ձու
3 ճաշի գդալ կակաո
50 գ կարագ
1 թեյի գդալ սոդա
Կրեմ
300 գ թթվասեր
1/2 բաժակ շաքարավազ
Ջնարակ
20 գ կակաո
80 գ կարագ
3 ճաշի գդալ շաքարավազ
130 գ թթվասեր
3 ճաշի գդալ կոկոսի քերուկ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը ձվի հետ խառնել։
Կարագը հալեցնել, և ավելացնել։
Թթվասերը սոդայի հետ լավ խառնել, քիչ-քիչ ավելացնել։
Ավելացնել ալյուրը, և խառնել։
Ստացված խմորը բաժանել երկու մասի, մի մասին ավելացնել կակաոն։
Խմորը շերտերով լցնել ձևամանի մեջ։
Թխել 170 աստիճան տաքությամբ ջեռոցում 45 րոպե։
Բիսկվիթը բաժանել երկու մասի։
Կրեմի համար թթվասերը և շաքարավազը հարիչով լավ հարել։
Քսել բիսկվիթի շերտերին։
Ջնարակի համար բաղադրիչները խորը տարայի մեջ խառնել իրար, և եփել կրակի վրա, մինչև միասեռ զանգված ստացվի։
Ջնարակը լցնել տորթի վրա, ձևավորել կոկոսի քերուկով։
Բարի ախորժակ։
Պատրաստում ենք սիրով։