Խնձորով թխվածք

20 минуты
Այս թխվածքը ոչ մի անհարմարություն չի պատճառի, և կպատրաստվի բավականին արագ:
Բաղադրիչներ
- 1 հատ խնձոր
- 2 ճաշի գդալ կարագ
- 1 հատ ձու
- 150 գ ալյուր
- 150 մլ կաթ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 60 մլ բուսայուղ
- 0.25 թեյի գդալ վանիլին
- 10 գ փխրեցուցիչ
- 1 թեյի գդալ քացախ (9%)
- աղ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
- Ձուն հարել, ավելացնել շաքարավազը և մի փոքր աղ:

- Ավելացնել կաթը, և հարել:

- Ավելացնել բուսայուղը:
- Փխրեցուցիչը խառնել ալյուրին, և ավելացնել:

- Լավ խառնել, ապա ավելացնել քացախը:
- Խնձորի միջուկը հեռացնել, բարակ շերտերով կտրատել:

- Տարայի պատերին և հատակին քսել կարագը:
- Խնձորները շարել տարայի մեջ, վրան լցնել խմորը:

- Բերանը ծածկել կաձարիչով, թողնել թխվի 15 րոպե՝ թույլ կրակի վրա:
- Թխվածքի երեսին քսել կարագ, և թողնել ևս 5 րոպե:

- Թխվածքը շրջել հակառակ կողմին, թողնել թխվի 5 րոպե:

- Վրան ցանել շաքարի փոշին:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
