Այս աղցանն իր հետ բերում է աշնան և ընտանեկան տաք մթնոլորտի շունչը: Կարտոֆիլով աղցան

Բաղադրիչներ

3-4 խաշած կարտոֆիլ

200 գ բեկոն

0,5 սոխ

5 փոքր թթու վարունգ

1 թ/գ հատիկավոր մանանեխ

1/3 թ/գ սև պղպեղ

2-3 ճ/գ ձեթ

1 թ/գ քացախ

Պատրաստման եղանակը

Խաշած կարտոֆիլը բաժանել 4 մասի, ապա կիսալուսնաձև կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թթու վարունգ

Բեկոնը միջին երկարությամբ կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել մանանեխ, ձեթ, քացախ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում