Այս աղցանն առաջինը կվերջանա սեղանից, քանի որ չափազանց համեղ է։ Սնկով և հավի մսով աղցան

Բաղադրիչներ

400 գ հավի խաշած միս

4-5 մարինացված վարունգ

1 գլուխ սոխ

200 գ սունկ

200 գ կորեական ձևով պատրաստած գազար

աղ, սև պղպեղ

1 թ/գ մանանեխ

2 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սունկ, թողնել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա, համեմել աղով և վերցնել կրակից

Հավի միսը, մարինացված վարունգը միջին երկարությամբ կտրատել

Ավելացնել տապակած սունկը, կորեական ձևով պատրաստած գազարը, մանանեխ, մայոնեզ, սև պղպեղ, աղ՝ ըստ անհրաժեշտության և լավ խառնել

Խոհանոցային շրջանակի օգնությամբ լցնել մատուցվող ափսեի մեջ և ամրացնել։ 30 րոպե թողնել սառնարանում

Զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում