Այս աղցանն առանձնանում է իր հետաքրքիր համային և գունային համադրությամբ: Գերմանական աղցան` կարմիր կաղամբով և ոլոռով

Բաղադրիչներ

500 գ խաշած կարտոֆիլ

300 գ կարմիր կաղամբ

աղ

1 գլուխ սոխ + ½ թ/գ շաքարավազ, 1/3 թ/գ աղ,

1 թ/գ խնձորի քացախ

100 մլ տաք ջուր

10-12 մարինացված վարունգ

200 գ մարինացված ոլոռ

Մայոնեզի համար`

50 մլ կաթ

100 մլ բուսայուղ

1/3 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

1/3 թ/գ սխտորի փոշի

1/2 թ/գ մանանեխ

1 թ/գ քացախաթթու

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել 1 թ/գ աղ, ձեռքով մի փոքր ճզմել և 10-15 րոպե մի կողմ թողնել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, աղ, շաքարավազ, քացախ տաք ջուր ավելացնել, 10-15 րոպե թողնել

Կարտֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել կաղամբը, սոխը, ոլոռը, կտրատած վարունգը

Կաթը, բուսայուղը, աղը, սև պղպեղը, սխտորի փոշին, մանանեխը, քացախաթթուն խառնել իրար և բլենդերով հարել

Ավելացնեն աղցանին և լավ խառնել

Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում