Այս աղցանն առանձնանում է իր թեթևությամբ, նրբահամությամբ և օգտակարությամբ։ Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

500 գ չինական կաղամբ

1 գազար

3 ձու

50 մլ կաթ

աղ, սև պղպեղ

սամիթ

2 ատամիկ սխտոր

3 ճ/գ մայոնեզ կամ թթվասեր

1/2 թ/գ մանանեխ

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատել, ավելացնել քերած գազար

3 ձվին ավելացնել կաթ, մի պտղունց աղ, լավ խառնել, նրբաբլիթների պես տապակել

Ռուլետի պես փաթաթել, կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սամիթը մանրացնել, ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, մանանեխ, լավ խառնել, ավելացնել աղցանին

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում