Բաղադրիչներ
300 գ սմբուկ
300 գ դդմիկ
2 գունավոր պղպեղ
աղ, սև պղպեղ + ձիթայուղ
1/2 թ/գ շականակագույն շաքարավազ + 2 ճ/գ ձիթայուղ
1 ճ/գ բրնձի քացախ
1 ճ/գ սոյայի սոուս
2 ատամիկ սխտոր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սմբուկը, դդմիկը, պղպեղները խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև պղպեղ, ձիթայուղ, լավ խառնել։ Լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 220°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
2 ճ/գ ձիթայուղին ավելացնել շականակագույն շաքարավազ, բրնձի քացախ, սոյայի սոուս, ճզմած սխտոր և լավ խառնել
Արդեն պատրաստ բանջարեղենին ավելացնել ստացված սոուսը, մանրացրած մաղադանոս, լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ