Աղցաններ Բաղադրատոմսեր

Այս աղցանն ակտուալ է հենց այս ցուրտ օրերին: Մարինացված բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

0,5 կգ թթու (մալականի) կաղամբ

1 գլուխ սոխ

կանաչ սոխ

6 փոքր թթու վարունգ

1 խաշած գազար

4 խաշած կարտոֆիլ

200 գ մարինացված սունկ

սամիթ

3-4 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Թթու կաղամբին ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, կանաչ սոխ

Ավելացնել խորանարդաձև կտրատած թթու վարունգ, գազար, կարտոֆիլ

Ավելացնել սունկ, սամիթ, ձեթ, լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ