Բաղադրությունը
- 200 գ խոզապուխտ,
- 300 գ հավի կրծքամիս,
- 200 գ լոլիկ,
- 40 գ չորահաց,
- աղ,
- հազարի տերևներ (ձևավորման համար):
Սոուս
- 2 ատամիկ սխտոր,
- 100 գ մայոնեզ,
- 70գ կետչուպ,
- աղացած կարմիր պղպեղ:
Պատրաստման եղանակը
Հավի մսի վրա աղ անել, կտրատել և տապակել, ընդ որում՝ ըստ ցանկության կարող եք համեմել սիրելի համեմունքներով:
Խոզապուխտը կտրատել և ավելացնել տապակվող հավի կրծքամսի վրա և միասին 2-3 րոպե տապակել:
Պատրաստել սոուսը ՝ խառնելով մայոնեզը, կետչուպը, պղպեղը և ճզմված սխտորը:
Այն ամանը, որով պետք է մատուցել աղցանը, ձևավորել հազարի տերևներով: Ամանի մեջտեղի մասում լցնել տապակված հավի միսը և խոզապուխտը, վրան սոուս լցնել, այնուհետև լցնել կտրատված լոլիկը, կրկին սոուս շաղ տալ:
Շերտերը կրկնել, իսկ ամենվերջին շերտը կլինի չորահացը:
Բարի ախորժակը