Բաղադրիչներ
200 գ տավարի խաշած միս
450-500 գ գազար
1 ատամիկ սխտոր
6 հատ խաշած ձու
100-120 գ պահածոյացված եգիպտացորեն
200-250 գ մայոնեզ
Համեմունքներ
½ թ/գ սև պղպեղ
½ թ/գ կարմիր պղպեղ
½ թ/գ խմելի-սունելի
½ թ/գ աղ
½ թ/գ կորեական գազարի համեմունք
Պատրաստման եղանակը
Գազարն անցկացնել քերիչով, ավելացնել 1 ճ/գ մայոնեզ, 0,5 ատամիկ սխտոր, կորեական համեմունք, լավ խառնել և դնել մի կողմ (գազարը պետք է կպչուն ստացվի: Հարկ եղած դեպքում կարելի է մայոնեզ ավելացնել)
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, սպիտակուցները մանր կտրատել, դնել մի կողմ
Միսը բզկտել կամ երկարությամբ կտրատել, ավելացնել 0,5 ատամիկ սխտոր, մայոնեզ, կարմիր պղպեղ, խմելի-սունելի, աղ, լավ խառնել
Սննդային պոլիէթլենի վրա լցնել 1 ճ/գ համեմված գազար, 1-1,5 ճ/գ ձու, 1 ճ/գ եգիպտաոցրեն, մի փոքր մայոնեզ քսել եգիպտացորենի վրա, ավելացնել 1 ճ/գ համեմված միս, կենտորնում դնել 1 ձվի դեղնուց
Բոլոր կողմերից փաթաթել, մանդարինի տեսք տալ
Զարդարեք համեմի տերևիկով և կստացվեն գեղեղիկ մանդարիններ )))
Բարի ախորժակ