Բաղադրիչներ
150 գ պանիր
200 գ ապխտած երշիկ
3 հատ մարինացված վարունգ
200 գ կարտոֆիլ
մայոնեզ
120 գ գազար
2 հատ ձու
1 տուփ կարմիր լոբի
սամիթ
մարինացված եգիպտացորեն` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը և գազարը խաշել (ջրի մեջ մի փոքր աղ լցնել)
Գազարը քերիչով անցկացնել, իսկ կարտոֆիլը և պանիրը խորանարդաձև կտրատել
Վարունգը, երշիկը երկարությամբ կտրատել
Ձուն կոտրել, ավելացնել մայոնեզ, հարենք այնքան մինչև մի քիչ կթանձրանա և նրբաբլիթների պես տապակեք, թողեք հովանա, բաժանեք 4 մասի և երկարությամբ կտրատել
Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել կտրտած սամիթ, մայոնեզ, Ցանկության դեպքում աղ անել, իսկ ավելի գունեղ դարձնելու համար կարելի է ավելացնել նաև մարինացված եգիպտացորեն
Աղցանը համտեսելու ժամանակն է )))
Բարի ախորժակ