Այս աղցանը մայրաքաղաքային աղցանի մրցակիցն է։ Նրբահամ և նրբաճաշակ բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

2 խաշած կարտոֆիլ

1 խաշած գազար

100 գ մարինացված եգիպտացորեն

3 խաշած ձու

200 գ պանիր

2-3 մարինացված վարունգ

աղ, սև պղպեղ

2 ճ/գ մայոնեզ

կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, գազարը, վարունգը խորանարդաձև կտրատել,

Ավելացնել խորանարդաձև կտրատած ձու, պանիր, եգիպտացորեն, մանրացրած կանաչ սոխ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում