Բաղադրիչներ
1 հավի խաշած կրծքամիս
3 մարինացված վարունգ
4-5 խաշած ձու
400 գ սունկ
1 գազար
1 գլուխ սոխ
100 գ եգիպտացորեն
սամիթ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի խաշած կրծքամիսը մանր կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, լցնել մատուցվող ափսեյի մեջ, մայոնեզ քսել, ավելացնել մանրացրած սամիթ
Ավելացնել խորանարդաձև կտրատած մարինացված վարունգ և մայոնեզ քսել
Սունկը տապակել, ավելացնել աղցանին
Սոխը մանրացնել, գազարն անցկացնել քերիչով, տապակել և ավելացնել աղցանին
Խաշած ձվերն անցկացնել քերիչով, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել
Ավելացնել եգիպտացորեն, մայոնեզ, մանրացրած սամիթ: 1 ժամ թողնել սառնարանում և մատուցել )))
Բարի ախորժակ