Բաղադրիչներ
250 գ մակարոն
130 գ մարինացված ոլոռ
80-100 գ պրաս սոխ
1 հատ կարմիր պղպեղ
250 գ վարունգ
150 գ պանիր
30 գ սամիթ
3-4 ճ/գ մայոնեզ
0,5 թ/գ մանանեխ
1-2 ատամիկ սխտոր
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Մակարոնը խաշել թեթև աղաջրի մեջ, պատրաստ լինելուն պես ջուրը թախել, դնել մի կողմ
Մանրացնել պրաս սոխի սպիտակ հատվածը, տաք ջուր լցնել, 1-2 րոպե թողնել, այնուհետև ավելացնել մակարոնին
Պանիրը, վարունգը, պղպեղը (ցանկության դեպքում կարելի է թեթև տապակել) մանր խորանարդներով կտրատել, սամիթը մանրացնել
Բոլոր բաղադրիչները, ինչպես նաև մարինացված ոլոռը ավելացնել մակարոնին, լավ խառնել
Ավելացնել մայոնեզ, մանանեխ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ