Այս աղցանը կդառնա ընտանիքի սիրելի աղցաններից մեկը: Սմբուկով աղցան

Բաղադրիչներ

1 սմբուկ

2 լոլիկ

100 գ ընկույզ

մաղադանոս

100 գ մայոնեզ

3-4 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկը միջին երկարությամբ կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել ձեթ, լավ խառնել, շարել ջեռոցի տապակի վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում: Թողնել այնքան, մինչև կկարմրեն

Ընկույզը բովել, ապա մանրացնել

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, մաղադանոս, ջեռոցից հանած սմբուկը, մայոնեզ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում