Այս աղցանը կգեղեցկացնի և կհարստացնի լավաշը

Բաղադրությունը

  • 200 գ աղցան,
  • հազարի տերևներ,
  • 4 հատ ձու,
  • 1 հատ քաղցր բիբար,
  • 1 հատ վարունգ,
  • 200 գ խոզապուխտ,
  • 0.5 տուփ պահածոյացված եգիպտացորեն,
  • 3-4 ճաշի գդալ մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Լավաշից ուղղանկյունաձև կտորներ կտրատել, իսկ հետո կիսաշրջաններ:

Լավաշից կտրված կիսաշրջանները կոնաձև փաթաթել, սուր հատվածը ծալել և ատամի փայտիկով ամրացնել:

Լավաշը դնել ջեռոցում մոտ 10-15 րոպե, որ չորանա:

Մինչ լավաշը կչորանա, պատրաստել միջուկը:

Դրա համար խաշված ձուն, վարունգը, բիբարը, խոզապուխտը կտրատել, և ավելացնելով եգիպտացորենն ու մայոնեզը՝ խառնել:

Լավաշի կտորները մի փոքր թողնել, որ հովանան, այնուհետև զգուշությամբ հանել ատամի փայտիկները:

Լավաշի մեջ հազարի տերև դնել, և լցնել միջուկը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում