Բաղադրիչներ
1 բրոկոլի
1 հատ գազար
200-250 գ պահածոյացված եգիպտացորեն
1 ճ/գ վուստերյան սոուս
3-4 ճ/գ սոյայի սոուս
50 մլ ձեթ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1 թ/գ կորեական գազարի համեմունք
1 թ/գ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Բրոկոլին 5 րոպե խաշել եռման աղաջրում

Գազարն անցկացնել քերիչով (կարելի է քերել կորեական ձևով) և ավելացնել բրոկոլիին

Ավելացնել եգիպտացորենը, սոուսների 2 տեսակները

Բուսայուղի մեջ լցնել համեմի աղացած սերմ, սև պղպեղ, կորեական գազարի համեմունք, լավ խառնե, ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և թողնել 30 րոպե

Ահա և վերջ` մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ