Այս աղցանը գերադասելի է անգամ ավանդական դարձած «Մայրաքաղաքայինից»: Աղցան «Բնիկ»

Բաղադրիչներ

200 գ խաշած տավարի միս

2 թարմ վարունգ

2 լոլիկ

4 խաշած ձու

2-3 կարտոֆիլ

200 գ մարինացված ոլոռ

սև և կարմիր պղպեղներ

աղ

սամիթ

մայոնեզ

Պատրաստման եղանակը

Վարունգը կտրատել՝ նախ շրջանաձև, ապա երկարությամբ

Լոլիկի միջուկը հանել և երկարությամբ կտրատել

Միսը միջին երկարությամբ կտրատել

Ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձնացնել, առանձին-առանձին անցկացնել  քերիչով

Դեղնուցին ավելացնել մի փոքր կտրտած սամիթ, 0,5 թ/գ մայոնեզ, խառնել, փոքրիկ ձվերի տեսք տալ և մինչև աղցանի պատրաստ լինելը թողնել սառնարանում

Կարտոֆիլն անցկացնել քերիչով (ավելի հարմար է օգտագործել կորեական աղցանի պատրաստման համար նախատեսված քերիչ): 2-3 անգամ լավ լվանալ սառը ջրի մեջ, որպեսզի օսլան դուրս գա և չորացնել սննդային անձեռոցիկներով կամ սրբիչով

Թավայի մեջ ձեթ լցնել, կարտոֆիլը մաս-մաս տապակել լավ տաքացած ձեթի մեջ (ձեթը պետք է ծածկի կարտոֆիլը), հանել, լցնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղայնությունը դուրս գա

Բոլոր կտրատած բաղադրիչները, նաև ոլոռը` խառնել իրար, ավելացնել մայոնեզ, համեմել աղով և պղպեղներով

Աղցանը տեղափոխել մատուցվող ափսեյի մեջ, կենտրոնում մի քիչ փոսիկ թողնել (բնի տեսքվ), ամբողջ աղցանը պատել տապակած կարտոֆիլով, փոսիկի մեջ 2-3 թև հազար դնել, ձվի դեղնուցով պատրաստած ձվիկները դնել հազարի տերևների վրա

Եվ ահա` պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում