Այս աղանդերը կգերի ձեզ իր նրբությամբ և համով: Հեքիաթային մրգային աղանդեր

Բաղադրիչներ

400 գ կանաչ խաղող

2 խնձոր

Մանդարին, դեղձ կամ ցանկացած այլ միրգ` ըստ ճաշակի

400 գ խտացրած կաթ

600 գ բարձր յուղայնությամբ սերուցք

1 ձվի դեղնուց

1 թ/գ վանիլային էսենցիա կամ վանիլին

200 գ շոկոլադ+սեչուցք

Պատրաստման եղանակը

Խաղողի հատիկները կիսել

Խնձորը, խորանարդաձև կտրատել

Եթե մանդարինները փոքր են` կիսել, ինչպես նաև կարելի է օգտագործել ցանկացած միրգ

Մրգերը խառնել իրար, լցնել տարայի մեջ

Կաթսայի մեջ լցնել խտացրած կաթը, սերուցքը, 1 ձվի դեղնուց, վանիլային էսենցիա, դնել կրակին, անընդհատ խառնել և թողնել այնքան, մինչև կդառնա միասեռ զանգված

Ստացված կրեմը լցնել մրգերի վրա, 1 ժամ դնել սառնարանում

Շոկոլադն ու սերուցքը խառնել իրար և հալեցնել գոլորշու վրա

Լցնել աղանդերի վրա, թողնել սառնարանում ևս 1 ժամ

Վայելելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում