Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Այս ախորժելի և խրթխրթան ուտեստը ամեն օր կպատրաստեք կոտլետների փոխարեն

Հավի կոտլետներ
Անհավանական համ, որից երբեք չեք կշտանա:

Բաղադրիչներ

  • 400 գ հավի փափկամիս
  • 1 հատ լոլիկ
  • 1 կապ սամիթ
  • 50 գ պանիր
  • 1 հատ ձու
  • 50 գ ալյուր
  • 3 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 ճաշի գդալ թթվասեր
  • աղ
  • պապրիկա կամ կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Հավի փափկամիսը մանր խորանարդներով կտրատել:
  • Լոլիկը և պանիրը մանր խորանարդներով կտրատել:
  • Սամիթը մանրացնեել, ավելացնել եգիպտացորենը:
  • Ավելացնել համեմունքները:
  • Ավելացնել ձուն, և լավ խառնել:
  • Ավելացնել թթվասերը, լավ խառնել:
  • Ավելացնել ալյուրը, և խառնել:
  • Տապակել բուսայուղի մեջ, 2-5 րոպե՝ ամեն կողմից:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: