Բաղադրիչներ
150 գ կաղամբ
500 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
3 ճ/գ ալյուր
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ, կարմիր պղպեղ
0,5 թ/գ ուրց, քիմիոն
3 ճ/գ ձեթ, մաղադանոս
2 ձու
Լցոնելու համար`
5 խաշած կարտոֆիլ
150 գ պանիր
30 մլ կաթ
1 թ/գ աղ, սև պղպեղ, ուրց
2 ճ/գ տոմատի մածուկ + 300 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Կաղամբը կտրատել, մի փոքր ճզմել, ավելացնել աղացած միս, ճզմած սխտոր, քերած կամ աղացած սոխ, ալյուր, աղ, սև պղպեղ, մանրացրած մաղադանոս, ձեթ և լավ խառնել
Ավելացնել 2 ձու, լավ խառնել, կոտլետներ ձևել և դնել կաղապարի մեջ (նախապես ձեթ քսել): Յուրաքանչյուրի ներսը մի փոքր բացել (բնի պես) և դնել 220°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Խաշած կարտոֆիլը ճզմել, ավելացնել 50 գ քերած պանիր, կաթ, աղ, սև պղպեղ, ուրց և լավ խառնել
Լցոնել արդեն պատրաստ միսը, ավելացնել 100 գ քերած պանիր: Տոմատի մածուկին ավելացնել եռման ջուր և ավելացնել ընդհանուր ուտեստին: Դնել 220°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ