Բաղադրիչներ
400 գ հավի դոշ
5-6 հատ կարտոֆիլ
2 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ
զիրա
սխտորի փոշի
3 հատ լավաշ
1 ձու
1 ճ/գ կաթ
1 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել
Կարտոֆիլն ու սոխը խորանարդաձև կտրատել և ավելացնել մսին: Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մի պտղունց զիրա, սխտորի փոշի և լավ խառնել
Կաղապարի մեջ լավաշ դնել (եթե կլոր են, ապա մեկը դնել կենտրոնում, 5-ը կողային մասերում շարել, ևս մեկը դնել վերևում: Եթե երկար լավաշներ են, ապա կարելի է պարզապես 3 հատ տարբեր ուղղություններով դնել և ծածկել)
Լցնել խճողակը
Ծածկել լավաշով, ձվին կաթ ավելացնել և քսել լավաշին: Մի քանի տեղից ծակծկել (ցանկության դեպքում կարող եք քնջութ շաղ տալ), դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-50 րոպե
Թողնել սառչի, ապա կտրատել և մատուցել )))
Բարի ախորժակ