Հավի թոքով աղցան
Այսքան պարզ և համեղ աղցան դեռ չեք պատրաստել: Շտապի'ր պահպանել այս հիասքանչ բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- 400 գ հավի թոք
- 2 հատ սոխ
- 100 գ գազար
- 2-3 հատ թթու վարունգ
- 1 տուփ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
1 Սոխը մանրացնել, ավելացնել աղ, շաքարավազ և տապակել բուսայուղով:
2 Հավի թոքը խաշել 10-15 րոպե, կտրատել ոչ շատ մանր կտորներով:
3 Գազարը քերել երկարությամբ և համեմել:
4 Մանրացնել և ավելացնել կտրատված զանգվածին:
5 Թթու վարունգը կտրատել և ավելացնել զանգվածին:
6 Ավելացնել մայոնեզ և խառնել:
Բարի ախորժակ: