Բաղադրիչներ
500 գ շերտավոր խմոր
150 գ խոզապուխտ
200 գ պանիր
3 հատ սունկ
2 խաշած ձու
150 գ սերուցքային պենիր
100 գ թթվասեր
ղ
սև պղպեղ
1 ձու
Պատրաստման եղանակը
Քերած պանրին ավելացնել խորանարդաձև կտրատած սունկ, խոզապուխտ, ձու, սերուցքային պանիր, թթվասեր, աղ, սև պղպեղ և լավ խառնել
Խմորը բաժանել 6 հավասար ուղղանկյունների, յուրաքանչյուրի մի մասի վրա 1-ական ճ/գ խճողակ դնել, անկյուններին ձու քսել
Ծածկել մյուս մասով, անկյուններն ամրացնել, դանակով մի քանի կտրվածք անել, ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ