Տապակած կարտոֆիլ
45 րոպե
Քաղցրահամ և բերանում հալչող կարտոֆիլներ, որոնք պատրաստելով կխնայեք Ձեր ժամանակը:
Բաղադրիչներ
- 1.5 կգ մանր թարմ կարտոֆիլ
- 6 ատամիկ սխտոր
- 60 մլ ձիթայուղ
- 10 գ թարմ մաղադանոս
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- 1.5 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը մաքրել լցնել թավայի մեջ:
2 Վրան ավելացնել աղ, սև պղպեղ, սխտոր, ձիթայուղ և խառնել:
3 Դնել ջեռոցը 190° ջերմաստիճան տաքությամբ 20 րոպե:
4 Հանել ջեռոցից, խառնել, նորից դնել ջեռոցը ևս 20 րոպե:
5 Հանել ջեռոցից վրան ավելացնել մանրացված մաղադանոսը և մատուցել:
Բարի ախորժակ: