Այսպիսի ջեռեփուկն իսկական զարդ է ցանկացած սեղանին՝ գեղեցիկ, նրբահամ և նրբաբույր։ Սնկով և հավի մսով ջեռեփուկ

Բաղադրիչներ

Խմորի համար՝

400 գ ալյուր

180 գ կարագ

1 ձու

4 ճ/գ ջուր

1 թ/գ աղ

Խճողակի համար՝

1 գլուխ սոխ

2 հավի կրծքամիս

1 թ/գ աղ

սև պղպեղ

250 գ սունկ

300 մլ սերուցք

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է ալյուրին ավելացնել քերիչով անցկացրած կարագ (պարբերաբար թաթախել ալյուրի մեջ) և տրորելով խառնել

Ավելացնել 1 ձու, 4 ճ/գ ջուր, 1 թ/գ աղ, լավ խառնել և խմոր հունցել

Ծածկել և 30 րոպե թողնել սառնարանում

Խճողակի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել 3-4 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, աղ, սև պղպեղ և թողնել 6-7 րոպե

Ավելացնել կիսալուսանձև կտրատած սունկ, թողնել ևս 7 րոպե (2 հատ առանձին շրջանաձև կտրատել, տապակել և առանձնացնել զարդարելու համար)

Ավելացնել սերուցք, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Խմորը լավ տարածել կաղապարի մեջ, ամրացնել

Ավելացնել տապակը և անկյունները դեպի ներս ծալել։ Դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Ավելացնել քերած պանիր, զարդարել առանձնացված սնկով և ևս 10-15 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում