Այսպիսի «պիցցա» դուք դեռ չեք փորձել: Սա կարող է լինել և՛ համեղ նախաճաշ, և՛ հրաշալի պիցցա: Բանջարեղենային «պիցա»

Բաղադրիչներ

300 գ սունկ

2 գունավոր պղպեղ

4 խաշած ձու

1/2 թ/գ աղ, սև և կարմիր պղպեղներ

1/2 թ/գ քիմիոն

1/2 թ/գ անանուխ

5-6 ցողուն կանաչ սոխ

Սոուսի համար`

1 ձու

100 մլ կաթ

1/2 թ/գ աց

1,5 ճ/գ ալյուր

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Գունավոր պղպեղները կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ, թողնել 10 րոպե (անհրաժեշտ է, որ առաջացած հեղուկը գոլորշիանա)

1 ձվին ավելացնել կաթ, աղ, ալյուր, լավ խառնել և ավելացնել տապակին

Խաշած ձվերը երկարությամբ բաժանել 2 մասի, շարել տապակի վրա, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, անանուխ

Ավելացնել քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 2 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում