Այսպիսի ուտեստից դժվար կլինի հրաժարվել: Յուրօրինակ, համեղ նախուտեստ` լավաշով

Բաղադրիչներ

լավաշ

500 գ աղացած միս

200 գ տոմատի սոուս

200 գ պանիր

2 ատամիկ սխտոր

1 գլուխ սոխ

3 ճ/գ ձեթ

1 ձվի դեղնուց

աղ, սև պղպեղ, խմելի-սունելի

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել աղացած միսը, թողնել 5 րոպե

Ավելացնել աղ, սև պղպեղ, խմելի-սունելի, տոմատի սոուս, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Լավաշը բաժանել մասերի, յուրաքանչյուրի մեջ քերած պանիր և տապակած միս լցնել, ռուլետի պես փաթաթել

Շրջանաձև շարել ջեռոցի տապակի վրա, քերած պանիր ավելացնել

Եվս 2 շերտ իրար վրա շարել, պատել ձվի դեղնուցով և դնել 180°С

Զարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում