Բաղադրիչներ
600 գ կաղամբ
1 գազար
3 ցաղուն կանաչ սոխ
1 ատամիկ սխտոր
3 ձու
Աղ, սև պղպեղ
2 ճ/գ սոյայի սոուս
2 ճ/գ տերիյակի սոուս
1 թ/գ քնջութ
Պատրաստման եղանակը
3 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, և անընդհատ խառնելով տապակել
Կանաչ սոխը մանրացնել, սխտորը ճզմել և մի քանի վայրկյան տապակել
Ավելացնել միջին երկարութթյամբ կտրատած գազար, կաղամբ, թողնել այնքան, մինչև կաղամբը մի փոքր փափկի
Ավելացնել տապակած ձուն, սոյայի և տերիյակի սոուսներ, քնջութ, մի պտղունց աղ և 1 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել
Զարդարել կանաչ սոխով և մատուցել )))
Բարի ախորժակ