Բաղադրիչներ
1 կգ խոզի փափկամիս
400 գ սունկ
2 ձու
1 գլուխ սոխ
1 պղպեղ
150 գ պաքսիմատ
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը մանր կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, ապա ավելացնել ձեթ, մանրացրած սոխ, թողնել այնքան, մինչև սոխը փափկի, համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից
Ավելացնել մանր կտրատած պղպեղ, լավ խառնել և թողնել մի կողմ
Միսը բարակ կտրատել, ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով
Յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել և ռուլետի պես փաթաթել
Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և տապակել
Կարող եք մատուցել ) ) )
Բարի ախորժակ