Այսպիսի նախուտեստը չի կարող անտարբեր թողնել որևէ հյուրի: Մարինացված բանջարեղեն

Բաղադրիչներ

2 հատ դդմիկ

1 հատ վարունգ

2 հատ գազար

2-3 ատամիկ սխտոր

սամիթ

կանախ սոխ

80 մլ ձեթ

100 մլ խնձորի քացախ

1 թ/գ աղ           

1 թ/գ շաքարավազ

0,5 թ/գ սև պղպեղ

1 թ/գ կծու պղպեղ` չիլի

Պատրաստման եղանակը

Կորեական աղցանի համար նախատեսված քերիչով անցկացնել դդմիկը, վարունգը և գազարը

Ավելացնել մանր քերիչով անցկացրած սխտոր, մանրացրած սամիթ, կանաչ սոխ

Ավելացնել ձեթ, քացախ, աղ, շաքարավազ, սև պղպեղ, կծու պղպեղ չիլի և լավ խառնել

Լցնել ապակե տարայի մեջ, ծածկել կափարիչն ու 4-5 ժամ թողնել սառնարանում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում