Այսպիսի նախուտեստը հարմար է մատուցել ցանկացած սեղանի` տոնական, ամենօրյա: Նրբաբլիթներով նախուտեստ

Բաղադրիչներ

300 գ հավի խաշած միս

1 գլուխ սոխ

1 ճ/գ կարագ և ձեթ

300 գ սունկ

250 գ սերուցքային պանիր

աղ, սև պղպեղ

ապխտած պանիր կամ կանաչ սոխ` կապելու համար

նրբաբլիթներ

Պատրաստման եղանակը

Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել մի պտղունց շաքարավազ, 1 րոպե տապակել կարագով և ձեթով, ավելացնել մանր կտրատած սունկ, աղ, սև պղպեղ,  թողնել մինչև պատրաստ լինի և վերցնել կրակից

Ավելացնել մանր կտրատած հավի միս

Նրբաբլիթների մեջ սերուցքային պանիր քսել, 1-1,5 ճ/գ խճողակ դնել և անկյուններից հավաքել

Կապել ապխտած պանրով կամ կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում