Բաղադրիչներ
2 գլուխ սոխ
ձիթայուղ
աղ
չիլի պղպեղ
օրեգանո
քիմիոն
1 գազար
1 չինական կաղամբ
50 գ տոմատի մածուկ
3 ձու
250 մլ կաթ
10 մլ ձեթ
125 գ ալյուչ
Պատրաստման եղանակը
Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել ձիթայուղով, համեմել աղով, ավելացնել չիլի պղպեղ` չափն ըստ ցանկության։ Թողնել կրակին 3-4 րոպե
Ավելացնել քերած գազար, լավ խառնել և թողնել 5 րոպե
Ավելացնել կտրատած կաղամբը, թողնել 3 րոպե
Ավելացնել օրեգանո, քիմիոն, ջրով բացած տոմատի մածուկ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե
Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել կաթ, լավ խառնել, ավելացնել աղ, ալյուր, ձեթ, լավ խառնել
Նրբաբլիթների պես տապակել
Յուրաքանչյուրի մեջ 1 լիքը ճ/գ խճողակ լցնել, փաթաթել քառակուսու ձևով և 2 կողմից տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ