Բաղադրիչներ
4 խաշած ձու
400 գ բեկոն
½ կանաչ պղպեղ
½ դեղին պղպեդ
2 գլուխ սոխ
3 ատամիկ սխտոր
2 լոլիկ
150 մլ սերուցք
2 ձու
պանիր
ձիթայուղ
աղ
սև և կարմիր պղպեղներ
կանաչ սոխ, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը և սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, համեմել աղով և թողնել 4 րոպե
Ավելացնել կտրատած բեկոնը և թողնել միջին ջերմության կրակին 5 րոպե
Ավելացնել սունկ, սև պղպեղ և թողնել թույլ կրակին 10 րոպե
Սերուցքին ավելացնել 2 ձու, լավ խառնել և ավելացնել տապակին
Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկը: Խաշած ձվերը կիսել և դնել լոլիկների վրա
Ավելացնել կարմիր պղպեղ, քերած պանիր, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե
Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))
Բարի ախորժակ