Բաղադրիչներ
3 սմբուկ
4-5 բուլղարական պղպեղ
3 գլուխ սոխ
1 թ/գ համեմի աղացած սերմ
1,5 թ/գ աղ
1 թ/գ սխտորի փոշի
50 մլ ձիթայուղ
2 ճ/գ 5% խնձորի քացախ
2 ճ/գ սոյայի սոուս
1 թ/գ շաքարավազ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սմբուկը, պղպեղը, սոխը միջին երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, համեմի աղացած սերմ, սխտորի փոշի, ձիթայուղ, լավ խառնել, լցնել նախապես յուղաթուղթ փռած ջեռոցի թավայի մեջ, ծածկել յուղաթղթով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Խնձորի քացախին ավելացնել սոյայի սոուս, շաքարավազ, լավ խառնել և լցնել արդեն պատրաստ բանջարեղենի վրա
Ավելացնել մաղադանոս, լավ խառնել, թողնել 10 րոպե և մատուցել )))
Բարի ախորժակ