Բաղադրիչներ
650 գ աղացած միս
60 գ վարսակի փաթիլներ
2 ձու
աղ
սև պղպեղ
30 գ պարմեզան պանիր
կանաչ սոխ
մաղադանոս
սամիթ
1 ատամիկ սխտոր
200 գ հալած պանիր
100 գ փափուկ կաթնաշոռ
100 գ քերած պանիր
ձիթայուղ
պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել վարսակի փաթիլներ, 2 ձու, աղ, սև պղպեղ, պարմեզան պանիր, կանաչ սոխ և լավ խառնել

Միջին չափի շրջանակներ ձևավորել

Սամիթը, մաղադանոսը, սխտորը, հալած պանիրը, փափուկ կաթնաշոռը բլենդերով հարել

Լցնել խոր տարայի մեջ, ավելացնել քերած պանիր և լավ խառնել

Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ լցնել, պաքսիմատ ցողել և դասավորել մսե շրջանակները

Մսերի վրա գդալով փոսիկ անել և յուրաքանչյուրի մեջ 1ճ/գ պանրային զանգվածից դնել: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք են )))

Բարի ախորժակ