Այսպիսի յուրահատուկ բաղադրատոմս էլ չեք գտնի։ Կաղամբով և սնկով «տորթ»

Բաղադրիչներ

600 գ կաղամբ

1 գլուխ սոխ

2 ձու

4 ճ/գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

աղ

Միջուկի համար՝

450 գ սունկ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

2 խաշած ձու

2 ճ/գ մայոնեզ կամ թթվասեր

աղ, սև պղպեղ

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Կաղամբը մանր կտրատել, ավելացնել ջուր, դնել կրակին, թողնել եռա, որից հետո  ևս 5 րոպե թողնել կրակին, ապա ջրքամել

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և ավելացնել կաղամբին

Ավելացնել 2 ձու, կարմիր քաղցր պղպեղ, աղ, խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել

Ստացված զանգվածը բաժանել 3 մասի, տապակել 2 կողմից

Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը մանր կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել մանր կտրատած սունկ, թողնել 10 րոպե

Ավելացնել ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ, թողնել ևս 5-6 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, պանրի մի մասը, մայոնեզ կամ թթվասեր և լավ խառնել

Յուրաքանչյուր շերտի վրա սնկով միջուկ դնել, տարածել

Վերջին շերտի վրա մայոնեզ կամ թթվասեր քսել, ավելացնել քերած պանրի մնացած մասը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում