Բաղադրիչներ
800 գ դդմիկ
800 մլ ջուր
3 հատ պղպեղ
4 ճ/գ 9% քացախ
50 մլ ձեթ
5-6 ատամիկ սխտոր
1,5 ճ/գ աղ
3 ճ/գ շաքարավազ
5 հատ դափնու տերև
18 հատիկավոր սև պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ 800 մլ ջուր լցնել, ավելացնել աղ, շաքարավազ, ձեթ, քացախ, սխտոր, սև հատիկավոր պղպեղ, դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 1 ժամ
Հենց ջուրը եռա` ավելացնել մաղադանոս, շրջանաձև կտրատած դդմիկ, պղպեղ, թողնել 3-4 րոպե և հանել ջրից։ Շոգեխաշել մաս-մաս
Լցնել խոր տարայի մեջ, ավելացնել սխտոր, ջուրը, որի մեջ շոգեխաշվել է դդմիկը` տաք վիճակում
10-12 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում, այնուհետև 1 օր թողնել սառնարանում
Կարող եք համտեսել )))
Բարի ախորժակ