Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
ձիթայուղ
2 ատամիկ սխտոր
1 կարմիր պղպեղ
300 գ աղացած միս
աղ
սև և կարմիր պղպեղներ
քիմիոն
մաղադանոս
1 կգ խաշած կարտոֆիլ
60 գ պանիր
2 ճ/գ ալյուր
2 ձու
պաքսիմատ
ալյուր` թաթախելու համար
պանիր
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 3-4 րոպե
Ավելացնել աղացած միս, թողնել 5 րոպե, ապա համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, քիմիոնով և թողնել ևս 5 րոպե: Ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Խաշած կարտոֆիլը ճզմել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մաղադանոս, քերած պանիր, 2 ճ/գ ալյուր, լավ խառնել և թողնել 15 րոպե
Դատարկ ափսեյի մեջ ձեթ քսել, 1 ճ/գ կարտոֆիլ դնել, շրջանաձև բացել, 1 կտոր պանիր դնել, ավելացնել 1-1,5 ճ/գ տապակած միս
Եվս 1 ճ/գ կարտոֆիլ վերցնել, շրջանաձև բացել և դնել մսի վրա
Անկյուններն ամրացնել, թաթախել նախ ալյուրի, ապա ձվի և պաքսիմատի մեջ
2 կոմղից տապակել և մատուցել )))
Բարի ախորժակ