Բաղադրիչներ
1 ծաղկակաղամբ
3 ատամիկ սխտոր
1 փոքր կտոր կոճապղպեղ
1 կարմիր պղպեղ
1 կծու պղպեղ` ըստ ցանկության
2 ցողուն կանաչ սխտոր
150 գ բեկոն
1 ճ/գ սոյայի սոուս
100 մլ ջուր
0,5 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Ծաղկակաղմաբը կտրատել, 1 թ/գ աղ լցնել, ավելացնել այնքան ջուր, որ ծածկի ծաղկակաղմաբը։ Թողնել 10 րոպե, ապա ջրքամել, միջին ջերմության կրակի վրա տապակել 7-10 րոպե և վերցնել կրակից
Բեկոնը 3 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած սխտորը, կոճապղպեղը, ծաղկակաղամբը, սոյայի սոուսը, պղպեղները, լավ խառնել, թողնել 3 րոպե, ավելացնել ջուր, աղ, շաքարավազ, անընդհատ խառնել, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Ավելացնել կանաչ սխտոր, խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ