Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
200 գ սունկ
450 գ ապխտած երշիկ
3 ատամիկ սխտոր
250 գ մակարոն
2 լոլիկ
450 գ հավի արգանագ
120 մլ սերուցք
Աղ, սև պղպեղ, օրեգանո
120 գ պանիր
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած սունկ և թողնել 3 րոպե
Ավելացնել շրջանաձև կտրատած ապխտած երշիկ, մանրացրած սխտոր, տապակել 3 րոպե
Ավելացնել մակարոն, խորանարդաձև կտրատած լոլիկ, սերուցք, հավի արգանակ, աղ, սև պղպեղ, օրեգանո, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 15 րոպե
Ավելացնել քերած պանիր, մանրացրած մաղադանոս, թողնել ևս 5 րոպե և վերցնել կարկից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ